Այսօր Հանրապետության հրապարակից եւ հարակից տարածքներից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։
Այցի արդյունքները կամփոփվեն Պաշտպանի աշխատակազմում եւ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ