Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը կախված է յուրաքանչյուրիս գործողություններից։ Ընտանիքում բռնությանն ականատես լինելիս մի՛ լռեք և արձագանքե՛ք։
Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության շրջանակներում գործառույթներ ունեն մի շարք մարմիններ ու կառույցներ։
Դրանք են`
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը․
Ոստիկանությունը․
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը․
Առողջապահության նախարարությունը
Խնամակալության և հոգաբարձության մարմինները.
Ընտանիքում բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցները` աջակցության կենտրոնները և ապաստարանները։
Բացի այդ, իրենց լիազորությունների շրջանակներում ընտանիքում բռնության դեմ պայքարին են աջակցում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու այդ բնագավառում համագործակցում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները նաև մասնակցում են նշված բնագավառում հանրության իրազեկմանը, ընտանիքում բռնության ենթարկվածներին սոցիալական և նյութական աջակցություն ցուցաբերելուն ուղղված միջոցառումների իրականացմանը:
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար բազմամասնագիտական աջակցության ցուցաբերումն օրենսդրական պահանջ է:
Շարունակելի…
Հ.Գ. Ընտանիքում բռնության դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու համար զանգահարե՛ք Պաշտպանի թեժ գիծ՝ 116 անվճար հեռախոսահամարով։