Պաշտպանը շնորհավորել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ և ընդգծել որ իրազեկման ու կրթության բացը մինչև հիմա այս համախտանիշով ապրող մարդկանց համար ստեղծում է հասարակության տարբեր անդամների կողմից խարանի ու խտրական վերաբերմունքի ենթարկվելու պատճառներ։ Առավել մտահոգիչ է, որ հենց առողջության պահպանման ծառայություններ ստանալիս են այս մարդիկ շարունակում լինել խտրականության զոհ։ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընգծել է նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձանց առողջական բնույթի զգայուն անձնական տվյալների առավել լավ պաշտպանության անհրաժեշտությունը։