Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակներում՝ պատրաստել է գրառումների շարք, որոնք հատուկ մշակված նկարների միջոցով պատմում են ընտանիքում բռնության և դրա դեմ պայքարում Մարդու իրավունքների պաշտպանի դերն արտացոլող և մի քանի մասերից բաղկացած միասնական մեկ պատմություն:
ՄԱՍ 2.
Չի կարելի անտարբեր անցնել բռնության կողքով։ Ընտանիքում բռնության դեմ պայքարում յուրաքանչյուրիս ներդրումը կարևոր է. դրա կանխարգելումն ու բացառումը մեր հասարակությունից հնարավոր է յուրաքանչյուրիս ջանքի շնորհիվ։
Ընտանիքում բռնությանն ականատես լինելիս մի՛ լռեք և արձագանքե՛ք։
Ընտանիքում բռնության ենթարկված անձինք ունեն օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից օգտվելու իրավունք։ Այդ միջոցներն են`
նախազգուշացումը.
անհետաձգելի միջամտության որոշումը.
պաշտպանական որոշումը:
Շարունակելի…
Հ.Գ. Ընտանիքում բռնության դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու համար զանգահարե՛ք Պաշտպանի թեժ գիծ՝ 116 անվճար հեռախոսահամարով։