Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակներում՝ պատրաստել է գրառումների շարք, որոնք հատուկ մշակված նկարների միջոցով պատմում են ընտանիքում բռնության և դրա դեմ պայքարում Մարդու իրավունքների պաշտպանի դերն արտացոլող և մի քանի մասերից բաղկացած միասնական մեկ պատմություն:
ՄԱՍ 1.
Ընտանիքում բռնությունը բացասաբար է ազդում բռնության ենթարկված անձի ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, ինչպես նաև վտանգում է բռնությանը ներկա ընտանիքի մյուս անդամների ու հատկապես՝ երեխաների ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիությունը։
Ընտանիքում բռնության բացառումը գերակա նշանակություն ունի ընտանեկան ամուր հարաբերությունների և առողջ հասարակության համար։
Ընտանիքում բռնության դրսևորումներն են՝
ֆիզիկական բռնությունը,
սեռական բռնությունը,
հոգեբանական բռնությունը,
տնտեսական բռնությունը,
անտեսումը։
Շարունակելի…
Հ.Գ. Ընտանիքում բռնության դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու համար զանգահարե՛ք Պաշտպանի թեժ գիծ՝ 116 անվճար հեռախոսահամարով։