Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակն ու մարտահրավերները: Զրուցակիցները փոխանակվել են մտքերով համագործակցության զարգացման վերաբերյալ: