Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի և «Գլաձոր» համալսարանի ուսանողներին:
Պաշտպանը երիտասարդներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները՝ ընդգծելով իրավունքի խախտումների կանխարգելման և վերականգնման հարցում Պաշտպանի աշխատակազմի գործառույթները և լիազորությունների շրջանակը:
Գրիգորյանն ուսանողների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, պատասխանել վերջիններիս հուզող հարցերին: