Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Գավառի մանկատանը կազմակերպված «Իմ իրավունքներն իմ աչքերով» խորագիրը կրող մանկատան սաների կազմակերպած միջոցառմանը, որին մասնակցում էին Հանրապետության տարբեր մանկատների ու խնամքի կենտրոնների սաներ։ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Գավառի մանկատանը կազմակերպված «Իմ իրավունքներն իմ աչքերով» խորագիրը կրող մանկատան սաների կազմակերպած միջոցառմանը, որին մասնակցում էին Հանրապետության տարբեր մանկատների ու խնամքի կենտրոնների սաներ։
Պաշտպանը զրուցել է սաների հետ, ծանոթացել Գավառի մանկատան պայմաններին, հետաքրքրվել սաների կրթական ու զարգացման ծրագրերով։
Գրիգորյանն Աշխատանքի և սոզիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի ու մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանի հետ քննարկել է Պաշտպանի հաստատության կողմից նախորդ տարի Գավառի մանկատուն կատարված մշտադիտարկման այցի արդյունքում առաջարկությունների կատարման ընթացքը։