Պաշտպանը շարունակում է սերտ համագործակցությունը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ վերջիններիս ներկայացնելով Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն։
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը վերլուծել է ադրբեջանցի զինծառայողների կողմից ս.թ. սեպտեմբերի 13-ին թվով յոթ հայ ռազմագերիների արտադատական սպանության տեսանյութը: Հոդվածում նշվում է, որ հայ ռազմագերիների արտադատական սպանությունը ռազմական հանցագործություն է և ենթակա է պատասխանատվության: Հոդվածում անդրադարձ է կատարվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից դեպքի առթիվ կատարված ուսումնասիրության արդյունքում Human Rights Watch–ին տրամադրած տեղեկություններին։