Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 16-ին հրապարակված ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը, հետևությունները, պատասխանել է Human Rights Watch-ի ներկայացուցիչների հարցերին, ինչպես նաև թարմ տեղեկություններ է տրամադրել շաբաթ ու կիրակի օրերի իրադարձությունների վերաբերյալ։
Պաշտպանն առաջարկել է ուսումնասիրել իր զեկույցում ներկայացված փաստերը և համատեղ շարունակել քննարկումները՝ Human Rights Watch-ի կողմից հնարավոր գործողությունների ձեռնարկման վերաբերյալ, այդ թվում՝ փաստահավաք այց իրականացնելու հնարավորությունը։