Խորհրդի անդամները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց հուզող հարցերն ու խնդիրները, ինչպես նաև ցուցաբերելու ակտիվ մասնակցությունն իրենց վերաբերյալ որոշումների կայացման հարցում:
Խորհրդի անդամների ընտրության համար հաշվի կառնվեն հետևյալ չափորոշիչները.
- սեռը
- տարիքը/ տարիքային խումբը
- կրոնական, ռասայական, էթնիկ պատկանելիությունը
- հաշմանդամություն ունեցող երեխաներ և երիտասարդներ
Հայտերի ընտրության ընթացքում հաշվի կառնվեն նաև դիմողների աշխարհագրական ծածկույթը և Հայաստանում Արցախից տեղահանված երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը:
Հայտերում երեխաները և երիտասարդները պետք է հստակ ներկայացնեն Խորհրդի կազմում ընտրվելու դեպքում մեկ տարվա ընթացքում իրենց գործունեության երեք առաջնահերթ ուղղություններն ու սպասելիք արդյունքները:
Եթե Դուք 10-30 տարեկան եք և Ձեզ հետաքրքրեց այս հնարավորությունը, ապա կարող եք դիմել ՝ լրացնելով ձևաչափը հետևյալ հղումով: Դիմել կարող եք մինչև 2022թ. սեպտեմբերի 16-ը ժ. 18:00, որից հետո կամփոփվեն ներկայացված հայտերը, որոնց վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կներկայացվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:
Պաշտպանի աշխատակազմ ներկայացված հայտերից կընտրվեն չափորոշիչներին առավել համապատասխանող 20 հայտերը: Խորհրդի կազմի ձևավորմանը կհաջորդի օրենտացիոն/ուղղորդիչ բնույթի մի քանի հանդիպումներ Խորհրդի աշխատանքներն ու անդրանիկ նիստը լավագույնս կազմակերպելու նպատակով:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-53-08-58 կամ 010-53-76-34, աշխատանքային օրերին, ժամը՝ 09:00-ից մինչև 18:00-ն:
Անհամբեր սպասում ենք ձեր դիմումներին։
Կանխավ շնորհակալություն Ձեր հետաքրքրության համար։