Ողջույն, ես Ժորժն եմ։ Տարիներ առաջ ես հաճախում էի մի ճամբար, որտեղ միակ խուլը ես էի։ Ահավոր վիճակում էի։ Ես փակված էի և չէի ցանկանում խոսել այն մի քանի բառը, որոնք կարողանում էի արտաբերել։
Ես որոշեցի ճամբարի երեխաներին սովորեցնել ժեստերի լեզուն։ Նրանց սովորեցրի «Իմ փոքրիկ նավակ» երգը։ «Պատրաստեց փոքրիկ տղան, մի ճերմակ, թղթե նավակ»: Հասա հաջողության։ Ամբողջ ճամբարը երգեց այս երգը ժեստերի լեզվով։
Ես պատրաստվում եմ ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ Ես իրավունք ունեմ ստանալ ուսուցվող նյութերի թարգմանությունը։ Ես պարզապես լսում եմ աչքերով։
Շնորհակալ եմ կազմակերպիչներին այս միջոցառումն իրականացնելու և ինձ ելույթի հնարարվորություն տալու համար։
Ողջույն,
Ես Մարիան եմ։ Սիրում եմ երգել և ասմունքել ժեստերի լեզվով։
Այժմ ես ավարտում եմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը։ Ինձ շատ է հետաքրքրում մնջախաղը, և ես պատրաստվում եմ ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։
Հայաստանում ժեստերի լեզուն սովորելը խնդիր է։ Սակայն այն անհրաժեշտ է սովորել։ Ես բոլորիցդ խնդրում եմ սովորել մեր լեզուն և ճանաչել մեր մշակույթը։ Գիտեմ, որ ժեստերի մասնագետների խիստ կարիք կա։ Ուստի, իմ ցանկությունն է, որ հասարակության լայն շերտերը սովորեն հաղորդակցվել ժեստերի լեզվով։
Շնորհակալ եմ ինձ լսելու համար։
Ողջույն,
Ես Դավիթն եմ։ Ես շատ սիրում եմ նկարել։
Վստահ եմ՝ դուք բոլորդ ունակ եք սովորել ժեստերի լեզուն։ Այդպես դուք կծանոթանաք լսողական խնդիրներ ունեցող մարդկանց մշակույթին և կճանաչեք ու կսիրեք մեզ։
Հուսով եմ՝ այսօր բարձրաձայնված խնդիրները անարձագանք չեն մնա։
Սիրում եմ բոլորիդ։ Մենք բոլորս կարող ենք լավ ընկերներ լինել։ Խնդում եմ՝ յուրացրեք մեր լեզուն և ծանոթացեք մեր մշակույթին։ Շնորհակալ եմ։
Բարև Ձեզ,
Ես Բելլան եմ։ Ծնվել և ապրել եմ խուլերի ընտանիքում։ Ծնողներս խուլ են, սակայն ես ունեցել եմ լիարժեք մանկություն։
Հիմա ես ավարտում եմ իմ կրթահամալիրը։
Ես ցանկանում եմ ուսանել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Ես իրավունք ունեմ թարգմանությամբ ձեռք բերել դասերի նյութերը, քանզի ժեստերի լեզուն Աստծու կողմից ինձ տրված պարգև է։ Պատկան մարմինները պետք է պատշաճ ուշադրություն դարձնեն այս ամենին։ Դուք ականջներով եք լսում, ես աչքերով։
Շնորհակալ եմ ուշադրության համար։