Երեխաների իրավնունքները տեսախցիկից այն կողմ
Տեխնոլոգիայի զարգացման հետ միասին ավելի շատ երեխաներ են դառնում լրատվամիջոցների կամ համացանցից օգտվելու տարրական գիտելիքներ չունեցող մարդկանց , երբեմն էլ ՝ հենց մանկապիղծների զոհ։Դա հիմնականում կապված է նրա հետ, որ երեխաների և նրանց օրինական ներկայացուցիչների , ինչու չէ ՝ հաճախ նաև հենց մանկավարժների մեծ մասը, չգիտեն իրենց իրավունքները և չեն կարողանում պաշտպանվել նման կիբեռհարձակումներից։
Համացանցերում, թերթերում և այլ առցանց հարթակներում հրապարակելով երեխաների նկարները՝ խախտվում են նրանց իրավունքները։ Ցավոք՝ հաճախ դա աննկատ է մնում կամ էլ բարձրացված փոթորիկն ավելի թեթև է լինում, քան կարելի էր ակնկալել :
Նախ նշենք,որ երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ:
Այսպես է նշված,ըստ Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայի հոդված 1 -ի ։ Երեխաների իրավունքները և նրանց պաշտպանությունը սահմանվում են 1924թ. Ժնևի հռչակագրում և 1959թ. նոյեմբերի 20-ին Գլխավոր ասամբլեայի ընդունած Երեխայի իրավունքների հռչակագրում և ճանաչված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում (մասնավորապես 23 և 24-րդ հոդվածներում), Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում (մասնավորապես 10-րդ հոդվածում), ինչպես նաև երեխաների բարեկեցության հարցերով զբաղվող հատուկ մասնագիտացված հաստատությունների և միջազգային կազմակերպությունների կանոնադրություններում և համապատասխան փաստաթղթերում։
Ըստ վերը Նշված Կոնվենցիայի հոդված 3ի կետ 1ի՝ Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:
Երեխաներին և երիտասարդներին առնչվող խնդիրը լուսաբանելիս չպետք է վտանգել նրանց: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշակել է էթիկապես ճիշտ լուսաբանման սկզբունքներ, որոնք կօգնեն երեխաների խնդիրները լուսաբանող լրագրողներին՝ կարևորել երեխայի լավագույն շահն ու երեխայի իրավունքների պաշտպանությունը:
Գոյություն ունեցող վեց հիմնարար սկզբունքից զատ, կա նաև՝ երեխայի հետ հարցրազրույց վարելու վեց, ինչպես նաև` երեխաների խնդիրները լուսաբանելու յոթ սկզբունք:
Վեց հիմնարար սկզբունք
1. Ցանկացած իրավիճակում հարգել յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու արժանապատվությունը:
2. Լուսաբանելիս և հարցազրույց վարելիս՝ հատուկ ուշադրություն դարձնել յուրաքանչյուր երեխայի գաղտնիության և անանուն մնալու, կարծիք հայտնելու, վնասից և հատուցումից պաշտպանության ու իրենց վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքներին:
3. Ամեն ինչից առավել՝ գերակա պահել յուրաքանչյուր երեխայի լավագույն շահը. այն է՝ աջակցել երեխայի իրավունքների պաշտպանությանը և բարձրաձայնել երեխային վերաբերող խնդիրների մասին:
4. Երեխայի լավագույն շահը հասկանալու համար հարկ է հաշվի առնել նրա՝ լսելի լինելու իրավունքը՝ ելնելով իր տարիքային առանձնահատկություններից:
5. Խոսել այն մարդկանց հետ, ովքեր լավագույնս գիտեն, թե ի՞նչ իրավիճակում է գտնվում երեխան:
6. Երբեք չհրապարակել որևէ հոդված կամ լուսանկար, որը կարող է վտանգել երեխային, կամ նրա եղբայրներին, քույրերին և հասակակիցներին: Պահպանել այդ զգուշավորությունը, նույնիսկ այն դեպքում, երբ նրանց ինքնությունը փոխված է, քողարկված կամ չի հիշատակվում:
Հայ-ադրբեջանական ընդհանրումների ժամանակ լրատվամիջոցները հրապարակեցին 2 եղբայրների,որոնք իրենց տանը գտել են դիվերսանտ ադրբեջանցու։ Շատ կարճ ժամանակ անց տարածվեցին երեխաների մասին պատմվող նյութերը, որոնցում նշվում էր, նույնիսկ նրանց տեղանքը ։Տեսանյութը այժմ էլ կարելի է գտնել համացանցում։ Նշեմ,որ տեսանյութում իրենց մասնակցությունն ունեն երեխաների ծնողները։ Ելնելով պատերազմական իրավիճակից վտանգավոր էր հրապարակել երեխաների մասին տեսանյութները, քանզի կվտանգվեր նաև նրանց կյանքը։ Երեխաները կարող էին դառնալ ադրբեջանական կիբեռբռնության և ընդհանրապես ֆիզիկական բռնության զոհ։ Ուստի այս դեպքում խախտվում են Հիմնարար կետերից մի քանիսը։