Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենախոցելի և մեկուսացված խմբերից են։ Այսօր ՀՀ-ում կա 181հզր. հաշմանդամություն ունեցող անձ, որից 9հզր. ը երեխաներ են։ Ըստ 2012թ. հետազոտությունների` այս երեխաների 13%-ը դպրոց չի հաճախում, 77%-ը չի ստանում վերականգնողական որևէ ծառայություն, իսկ 1/3-ը չի մասնակցում որևէ համայնքային միջոցառման։ Սակայն սա` միայն պաշտոնական տվյալներով։ Իրականում Հհ-ում հաշմանդամություն ունեցող երեխաները շատ ավելի մեծ թիվ են կազմում։
Ցավոք,հատկապես մարզերում կա ծնողների որոշակի խումբ, որը այսպես ասած չի ընդունում իր երեխայի հաշմանդամություն ունենալու փաստը` լինելով որոշակի կարծրատիպությունից։ ԵՒ այս ամենի արդյունքում շատ երեխաներ այսօր չունեն համապատասխան փաստաթղթեր` հաշմանդամության հատուկ կարգի վերաբերյալ։
Հարկ է նշել, որ այս ամենը նույնպես համարվում է բռնություն` երեխայի նկատմամբ, որովհետեւ արհամարհելով այս երեխաների իրավունքները, մենք զրկում ենք նրանց հանրային կյանքում լիարժեք մասնակցության հնարավորությունից։
Ամեն օր առերեսվելով խտրականության հետ, որն արտահայտվում է է թե՛ բացասական վերաբերմունքով և թե՛ պատշաճ օրենսդրության և քաղաքականության բացակայությամբ. հաշմանդամություն ունեցող երեխաները չեն կարողանում իրացնել իրենց իրավունքները` առողջապահության, կրթության և համայնքային այլ ոլորտներում։ Քանի որ ես ինքս շատ հաճախ ականատես եմ լինում այս երեխաների իրավունքների և ազատության սահմանափակմանը, շատ կցանկանայի ապրել մի երկրում` որտեղ ձևավորված կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ հասարակության առավել նպաստավոր վերաբերմունք` հատկապես հանրակրթական ոլորտում, կցանկանայի ապրել մի երկրում` որտեղ հասարակությունը ոչ թե կխղճա այս երեխաներին, այլ վերջապես կհարգի և կընդունի նրանց` որպես մարդկային բազմազանություն։
Եվ ի վերջո, մի երկիր ` որտեղ պետության աջակցությունը ավելի տեսանելի կլինի հատկապես մարզերում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակի բարելավման գործում։