Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանն այսօր ընդունել է Հայ-նիդերլանդական իրավաբանների ասոցացիայի (Armenian Dutch Attorneys and Jurists Association) ներկայացուցիչներին։
Ողջունելով հյուրերին՝ պարոն Ջիլավյանը կարևորել է սփյուռքահայ մասնագիտական համայնքների գործունեությունը և վերջիններիս հետ ակտիվ երկխոսության ու համագործակցության ձևավորումը։
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն անդրադարձել են Պաշտպանի մանդատին՝ ներկայացնելով հաստատության գործունեության հիմնական ուղղությունները և հետպատերազմյան շրջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։
Հայ-նիդերլանդական իրավաբանների ասոցացիայի անդամները ներկայացրել են իրենց աշխատանքային գործունեությունը և Հայաստանի Հանրապետությունում Ասոցացիայի կողմից նախանշված առաջնահերթությունները։
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը դրսևորել են կոնկրետ ուղղություններով համագործակցային հարաբերություններ ձևավորելու պատրաստակամություն։