Ինչպես արդեն գիտեք հունիսի 1-ին տեղի ունեցած «Երեխայի իրավունքները երեխաների աչքերով» խորագրով համաժողովի ընթացքում բանախոս և մասնակից բոլոր երեխաները կարևոր թեմաներով ելույթներ են ունեցել և այդ կարծիքներն ու առաջարկները ավելի լսելի դարձնելու համար՝ այսուհետ պարբերաբար Մարդու իրավունքները պաշտպանի պաշտոնական էջերում կհրապարակվեն խոսնակ երեխաների ելույթները:
Նաև սիրով ուզում ենք անդրադառնալ «Երեխայի իրավունքները երեխաների աչքերով» խորագրով համաժողովի խորհրդանիշին.
Նկարի կենտրոնական մասում պատկերված է երկրի քարտեզը իր ծովային և ցամաքային սահմաններով։ Երեխաների պատկերները քարտեզի վրա խոսում են այն մասին, որ յուրաքանչյուրը՝ անկախ սեռից, ազգությունից, արտաքին առանձնահատկություններից, պաշտպանված լինելու իրավունք ունի։
Առողջ հասարակություն կերտողները երեխաններն են՝ նոր գաղափարների կրողները։ Ձեռքերը պտտվելով ավելի ամուր են դարձնում երկրում ապրող երեխանների պաշտպանված լինելը։
Նկարի հեղինակ՝ Անահիտ Եսայան