Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Գյումրիում անցկացվել է քննարկում՝ «Հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակներում։
Քննարկվել են հետևյալ հիմնահարցերը՝
Որքանո՞վ են երեխաները պաշտպանված Հայաստանում։ Արդյո՞ք Հայաստանում երեխաները գիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները: Ո՞ր տարիքից պետք է սկսել այդ ուղղությամբ աշխատել նրանց հետ, և ո՞վ պետք է ստանձնի այդ պարտականությունը։ Քննարկմանը որպես բանախոսներ մասնակցել են՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Քրիստինե Առաքելյանը, Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը, Փաստաբան Արինա Մեծոյան և «Կանանց իրավունքների տուն» ՀԿ ղեկավար, իրավաբան Կարինե Դավթյանը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից, Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանում