Մայիսի 24-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկա է գտնվել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ցուցադրվող «Փոքրիկ իշխանը» բարեգործական ներկայացմանը, որը բեմադրված էր Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաների կողմից:
Պաշտպանն իր խոսքում նշել է, որ տաղանդավոր սաները հոգեպարար ներկայացման միջոցով ցույց տվեցին աշխարհի բոլոր դժվարությունները հաղթահարելու ու գեղեցկությունները բացահայտելու իրենց խիզախությունը:
Կարևորելով միջոցառման մարդասիրական նպատակը՝
Պաշտպանը նաև շնորհակալություն հայտնեց դրական տրամադրություն պարգևելու համար և նշեց, որ «Մեծահասակները երիտասարդներից դեռ շատ բան ունեն սովորելու»:
Կրթահամալիրի սաների նախաձեռնությամբ ներկայացման ողջ հասույթը կփոխանցվի հայկական «ՔայլՏեք» ընկերության MetaGait VR ակնոցների արտադրությանը, որոնք կնվիրաբերվեն զինվորական հաշմանդամություն և մանկական ուղեղային կաթված ունեցող անձանց: