Մայիսի
14-15-ին ԵԽ-ի «Մարդու
իրավունքները և կանայք Զինված ուժերում․ փուլ II» ծրագրի և ԿԽՄԿ-ի աջակցությամբ Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների
անդամների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների համար իրականացվել է «Զինված
հակամարտության և հետ-հակամարտության իրավիճակներում միջազգային մարդասիրական իրավունքի
և մարդու իրավունքների միջազգային իրավունքը» թեմայով դասընթացը։
Դասընթացը
նպատակաուղղված էր ստեղծել մտքերի փոխանակման արդյունավետ միջավայր, որի միջոցով կձևավորվի
փաստարկների համար հիմնավոր հարթակ՝ երկարաժամկետ հեռանկարում նպաստելով ՄՄԻ (միջազգային
մարդասիրական իրավունք), ՄԻԵԴ (մարդու իրավունքների եվրոպական դատարան) նախադեպային
իրավունքի, հակամարտության իրավիճակներում մարդու իրավունքների վերաբերյալ ավելի լայն
բանավեճի: