Վորլդ
Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրին
միանալու է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու
իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը հանդիպեց Վորլդ
Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի
թիմի անդամների հետ։
ՄԻՊ
Քրեական դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը հայտնեց ՄԻՊ աշխատակազմի
պատրաստակամությունը թրաֆիքինգի դեմ պայքարի, այդ թվում թրաֆիքինգի հավանական
զոհերի (ներառյալ՝ պետական խնամքի հաստատություններում շահագործվող երեխաների)
նույնացմանն ուղղված ջանքերի ավելացման, թրաֆիքինգի զոհերին տրամադրվող
աջակցության ծառայությունների շրջանակի և որակի կատարելագործման շրջանակում
մեկնարկած և նախատեսվող ծրագրերին աջակցության տրամադրման վերաբերյալ։
Ընդգծելով ՄԻՊ-ի հետ համագործակցության կարևորությունը ծրագրի ղեկավար
Տիգրան Հովհաննիսյանը նշել է․ «ՄԻՊ-ի հետ համագործակցությունն, անշուշտ, մեծ առաջընթաց կապահովի թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված այս ծրագրի իրկանացման հարցում, քանի որ այս կառույցը ունի սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակ և բացառիկ դեր մարդու իրավունքների և ազատությունների պահպանման, խախտված իրավունքների և
ազատությունների վերականգնման, իրավունքներին ու ազատություններին առնչվող
նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման պրոցեսում»։