Պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկում
քաղաքացիների կողմից անցկացվող բողոքի ակցիաների և բերման ենթարկված քաղաքացիների
վերաբերյալ։
Եվ այժմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը
գտնվում են Կենտրոնի, Մաշտոցի, Էրեբունու, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի և
Մալաթիա-Սեբաստիայի բաժիններում, որտեղ իրականացվում են համապատասխան
գործողություններ:
ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրում է նաև բռնության կոչեր և ատելության խոսք
պարունակող սոցիալական ցանցերի գրառումները և մամուլի հրապարակումները։
Ավելի ուշ ՄԻՊ աշխատակազմի կողմից մանրամասն կհրապարակվեն ամփոփած ողջ
տվյալները: