Ապրիլի
14-ին Հայաստանի եվրոպական համալսարանում անց Է կացվել «Դատապարտյալների
իրավունքները և դրանց իրականացումը ՀՀ-ում» թեմայով գիտաժողով, որին զեկույցով
հանդես է եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման
ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-Խոշտանգումների և վատ վերաբերմունքի
կանխարգելման վարչության պետի
պաշտոնակատար Լաուրա Գասպարյանը։ Տիկին Գասպարյանը գիտաժողովին հանդես է եկել
«Ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման հետ
կապված խնդիրները Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում»
զեկույցով։
Լաուրա
Գասպարյանը, մասնավորապես, նշել է, որ առողջության պահպանման իրավունքը քրեակատարողական
հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց հիմնարար իրավունքներից է`
որպես նրանց արժանապատվության և ֆիզիկական անձեռնմխելիության երաշխավորման պայման,
որը երաշխավորված է ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային
հանրաճանաչ փաստաթղթերով:
Գիտաժողովին
խոսքով հանդես են եկել նաև ՀԵՀ ռեկտոր, դոցենտ Հ․ Բիշարյանը, ՀԵՀ իրավագիտության
ամբիոնի վարիչ, դոցենտ Ն․ Տոնոյանը, Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ա․
Խաչատրյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա․ Այվազյանը,իրավապաշտպան Լ․
Ալավերդյանը և այլք։