Ապրիլի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանդիպել են Գորիսի «ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց ռեսուրսային կենտրոնի շահառուների հետ և մասնակցել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն
Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում պատվիրակության անդամները նույնպես հանդես են եկել ողջույնի
խոսքով, որից հետո հանդիպումը շարունակվել է անմիջական միջավայրում՝ բոլոր ներկաների
մասնակցությամբ մանրամասն քննարկումների շուրջ:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև «ՎԻՆՆԵԹ
Հայաստան»-ի ոչ միայն Գորիսի, այլ նաև Գյումրու, Վանաձորի և Բերդի ստորաբաժանումների
շահառու կանայք։
Սյունիք աշխատանքային այցը շարունակվում
է: