Մարդու
իրավունքների պաշտպանի գործունեության հարգելի հետևորդներ,
Մարդու
իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը (ՀՀ Մարդու իրավունքների
պաշտպան - Human Rights Defender of Armenia) ստեղծվել և զարգացվել է Պաշտպանի
հաստատության հանրային ռեսուրսի կիրառմամբ։ Այս պահի դրությամբ էջի նախկին
կառավարողների կողմից գրասենյակին դեռևս չեն փոխանցվել էջի կառավարման
թույլատվությունները, ուստի, Պաշտպանի աշխատակազմը չի կարողանում թարմացումներ
տեղադրել այդ էջում։ Հարցն առաջիկա օրերի ընթացքում կփորձենք լուծել, որի մասին
կտեղեկացնենք լրացուցիչ։ Մինչ այդ հայցելով ձեր ներողամտությունը՝ խնդրում ենք
հետևել Պաշտպանի պաշտոնական կայքի թարմացումներին։