ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Քրիստիննե Գրիգորյանը մշտական կապի մեջ է Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ և
պարբերաբար տեղեկատվություն է ստանում Ուկրաինայի հայ համայնքի, Ուկրաինայում
գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների վերաբերյալ:
Ստեղծված իրավիճակում Ուկրաինայի հայ
համայնքի իրավունքների պաշտպանության խնդիրը կմնա Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական
ուշադրության ներքո: