ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն
աշխատակազմով Գեղարքունիքի մարզում է` Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կութ, Նորաբակ և
մի շարք այլ գյուղեր:
Կհավաքվեն լրացուցիչ փաստեր
ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումներով, հանցավոր արարքներով մարդկանց համար
առաջացած խնդիրների մասին (ջրի անհասանելիությունից մինչև խոտհարքերի ու արոտավայրերի
կորուստ)։
Գյուղերի ընտրությունը
պայմանավորված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի ստորաբաժանում ստացված
ահազանգերով։
Հիշեցնենք, որ ՀՀ բնակիչների
անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել
Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու առաջարկով՝
մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը։