Մեր քաղաքացիները Հայաստանում անցկացված հարցման ժամանակ նշել են,
որ պետական մարմինների թվում ամենաշատը գոհ են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից:
Խոսքը Միջազգային հանրապետական ինստիտուտի (International
Republican Institute (IRI)) Հայաստանում հարցման տվյալների մասին է։
Մասնավորապես, 2021թ. նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն անցկացված
և 2022թ. հունվարի 31-ին հրապարակված հարցման արդյունքներով՝ ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի գործունեությունից գոհ է հարցմանը մասնակցած քաղաքացիների 68%-ը, մասնավորապես՝
շատ գոհ է 35%-ը, որոշ չափով գոհ՝ 33%-ը:
Միջազգային հանրապետական ինստիտուտը անցկացրել է նաև Հայաստանի
բնակիչների կարծիքի ուսումնասիրություն այն մասին, թե ո՞ր հաստատություններին են առավել
վստահելի համարում արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար,
եթե այդպիսիք կան:
Քաղաքացիներն այս հարցում ևս ամենաշատը (առավելագույն 30%ից
25%-ը) վստահում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին: