Գյումրիում բազմազավակ ընտանիքների մի խումբ երեխաների համար այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կազմակերպել էր ամանորյա միջոցառում «Շիրակ կենտրոն»-ում:
Գյումրիի երեխաների համար Ձմեռ պապը վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ Լապլանդիայից նվերներ էր բերել։
Միջոցառման ժամանակ երեխաները արտասանել ու երգել են, պատմել իրենց երազանքների մասին։
Երևանի Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաները երեխաների համար ժեստերի լեզվով թատերական երկու ներկայացմամբ են հանդես եկել, իսկ հետո համատեղ սովորել են ժեստերի լեզվով «Իմ փոքրիկ նավակ» երգը ու երգել այն բոլորով միասին:
Ձմեռ պապիկը երեխաներին բաժանել է նվերներ:
Շնորհակալություն ենք հայտնում UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան-ի ու World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան-ի մեր գործընկերներին նվերների հարցում ցուցաբերած աջակցության համար։