ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ։
Կիրականացվեն փաստահավաք աշխատանքներ առաջնահերթ կապված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետևանքով մարդու իրավունքների վրա ունեցած ազդեցությունը, մանրամասն կքննարկվեն բնակիչների իրավունքների վիճակը:
Աշխատանքների արդյունքները կամփոփվեն և իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները կուղարկվեն միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և հասարակական կազմակերպություններին: