Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետ»
է կամ ինչ է՝ ուղիղ ազդեցությամբ կապված է
Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերի բնակչության
ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ: Այսինքն՝ 6 գյուղ
է:
Բացարձակ բացակայում են այդ իրավունքների պաշտպանության երաշխիքները՝
սկսած կյանքի իրավունքի սպառնալիքներից մինչև ազատ տեղաշարժ: Առանց այն էլ մարդկանց
իրավունքները ոտնահարված կամ սպառնալիքի տակ են:
Ադրբեջանական բացարձակ անօրինական, ոչ մի հիմնավորում չունեցող
արարքներ են:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հատուկ զեկույցներով
սա հիմնավորված է ու շարունակելու ենք փաստեր ներկայացնելը: