Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովային և նրա գլխավորած պատվիրակությանը, որոնք մեր երկիր են ժամանել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հետ փորձի փոխանակման նպատակով։ Հանդիպմանը մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Հանրապետության նախագահը ողջունել է պատվիրակության այցը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության ամրապնդումը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար՝ Ուկրաինայի գործընկերոջը տեղեկացնելով երկու սահմանադրական ինստիտուտների համատեղ աշխատանքի ուղղությունների վերաբերյալ։