Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների սիրելի՛
ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր երկրում այսօր նշվող ազգային
փոքրամասնությունների օրվա առթիվ:
Մեծ է ձեզանից յուրաքանչյուրի ներդրումը մեր երկրի զարգացման
գործում: Մենք միասին անցել ենք կորուստներով ու ձեռքբերումներով լի ճանապարհ՝
հանուն մեր ու մեր սերունդների արժանապատիվ ապագայի:
Ձեզանից յուրաքանչյուրի կրոնն ու մշակույթը, ազգային ավանդույթները
նոր գույն ու երանգ են տալիս մեր երկրին՝ ամեն օր սովորեցնելով հարգել ու գնահատել
մեր կողքին ապրող մարդկանց արժանապատվությունն ու սովորությունները:
Պետությունը պետք է աջակցի, որպեսզի դուք ավելացնենք ձեր նշանակալի
ներդրումը մեր երկրի զարգացման գործում՝ կարևոր որոշումներ կայացնելուց մինչև
բիզնեսի զարգացում ու գյուղատնտեսություն:
Պետությունը պարտավոր է հարգանքով վերաբերվել ձեր կարծիքի ազատ
արտահայտման, այլակարծության նկատմամբ:
Շարունակեք ձեր անկոտրում կամքով ու արարելու նույն մեծ ձգտումով
կերտել նոր հաջողություններ հանուն մեր ընտանիքների ու պետության զարգացման:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան