ՀՀ մարդու իրավունքների
պաշտպան Արման Թաթոյանն հանդիպում է ունեցել «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության
ղեկավար կազմի ներկայացուցիչներ Արմեն Կարապետյանի և Սամվել Զաքարյանի հետ:
Քննարկվել են թվային
աշխարհում երեխաներին ավելի արդյունավետ պաշտպանելու համար համատեղ միջոցառումների
իրականացման հարցեր։ Այդ ոլորտում առավել կարևորվել է դպրոցի դերը, այդ թվում՝
ուսուցիչների վերապատրաստման անհրաժեշտությունը։ Ուսուցիչների նման վերապատրաստում
«Կասպերսկի լաբորատորիա»-յի հետ իրականացվել է 2020 թվականին, ևս մեկը նախատեսվում
է այս տարի։
Իրազեկման աշխատանքներ
կիրականացվեն ՀՀ բոլոր մարզերում, որոնց թիրախային խմբում կլինեն նաև ծնողները։