Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար
Տատյանա Մոսկալկովայի հրավերով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի
17-19 մասնակցել է ՌԴ Պետական դումայի ընտրությունների դիտարկմանը՝ որպես միջազգային
փորձագետ:
Այցի ընթացքում տեղի է ունեցել նաև կլոր-սեղան քննարկում քաղաքացիների
ընտրական իրավունքների ապահովման գործում օմբուդսմանների լավագույն փորձի փոխանակման
վերաբերյալ:
Արման Թաթոյանը հանդես է եկել հատուկ ելույթով՝ ընդգծելով մարդու
իրավունքների ազգային հաստատությունների դերն ընտրական գործընթացում և քաղաքացիների
ընտրական իրավունքների պաշտպանության գործում:
«Օմբուդսմանի համար կարևոր է ինչպես նախընտրական քարոզչության,
այնպես էլ քվեարկության օրվա ու հետընտրական զարգացումների դիտարկումը՝ ճշգրիտ և հավաստի
գնահատականներ ձևավորելու համար:
Գնահատականների հավաստիության հարցում կարևոր նշանակություն
ունի նաև մարդու իրավունքների հաստատություններին շնորհվող ամենաբարձր «A» կարգավիճակը,
որն ունենք ինչպես մենք, այնպես էլ ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարը»,- նշել է
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ շեշտելով նման պրոցեսներում պետք է բացառվի
վիրավորանքն ու լարվածությունը, ինչպես նաև քաղաքական համակարգը իշխանավեճի ծառայեցնելը,
ինչը ստորաբերում է մարդու իրավունքների նշանակությունը, երկրորդական պլան է մղում
մարդու իրական խնդիրները։
Արման Թաթոյանը բարձր է գնահատել Պետդումայի ընտրությունների
ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի ներդրած նոր յուրահատուկ
պրակտիկան, որը հնարավորություն է տալիս առցանց հարթակում հետևել ընտրատեղամասերում
ընտրությունների ընթացքին իրական ժամանակում՝ անմիջական հասանելիություն ունենալով
ընտրական տեղամասերի տեսադիտարկմանը: Ընդ որում, խոսքը վերաբերում է տեսադիտարկմանը
քվեարկության բոլոր 3 օրերի ընթացքում:
Դա Հանձնակատարին հնարավորություն էր տալիս ձևավորել ընտրական
իրավունքների տարբեր հարցերի վերաբերյալ հավաստի գնահատականներ, ապահովել աշխատաքի
անհրաժեշտ թափանցիկություն:
Հենց տեղում՝ մարդու իրավունքների հաստատությունում դիտարկումների
ժամանակ արձանագրվել են մի շարք հարցեր, որոնք ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի
և ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում լուծվել
են։
Արման Թաթոյանը նշել է, որ իր գործընկերոջ՝ Տատյանա Մոսկալկովայի
անձնական մեծ ջանքերի արդյունք է նաև ՌԴ մարդու իրավունքների ռեգիոնալ հանձնակատարների
ներդաշնակ և արդյունավետ համատեղ աշխատանքը Դաշնային հանձնակատարի հետ:
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ինչպես նաև ՌԴ Հասարակական
պալատում քննարկման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՌԴ-ում
մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցության բարձր մակարդակը: Նա ներկայացրել
է նաև Հայաստանում Օմբուդսմանի և ԿԸՀ-ի համագործակցության դրական փորձը քաղաքացիների
ընտրական իրավունքները երաշխավորելու գործում:
Այցի ընթացքում Արման Թաթոյանն արձանագրել է, որ Հանձնակատար
Տատյանա Մոսկալկովան ընտրական իրավունքների հարցերով արդյունավետ երկխոսություն է վարում
քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:
Ընտրությունների դիտարկման ժամանակ ինչպես ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանը, այնպես էլ այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարներն
այցելել են քննչական մեկուսարաններ ընտրական պրոցեսի կազմակերպման ընթացքին ծանոթանալու
նպատակով:
------------------
По приглашению Уполномоченного по правам человека в
Российской Федерации Татьяны Москальковой (Татьяна Николаевна Москалькова)
Защитник прав человека Республики Армения Арман Татоян 17-19 сентября в
качестве международного эксперта принял участие в наблюдении за выборами в
Государственную Думу РФ.
В рамках визита прошло обсуждение за круглым столом по
обмену лучшими практиками омбудсманов в обеспечении избирательных прав граждан.
Арман Татоян выступил с отдельной речью, подчеркнув незаменимую роль
национальных правозащитных учреждений в избирательных процессах и защите избирательных
прав граждан.
«Для Омбудсмана важно наблюдать за развитием событий как
в период предвыборной кампании, так и в день голосования и после выборов, чтобы
дать точные и достоверные оценки. С точки зрения достоверности оценок важен
присваиваемый национальным правозащитным учреждениям наивысший статус «А»,
которым владеем как мы, так и Уполномоченный по правам человека в России», -
сказал Защитник прав человека Армении, подчеркнув, что в таких процессах должны
быть исключены оскорбления и напряженность, а также использование политической
системы в целях споров за власть; они низводят значение прав человека,
отодвигают на второй план реальные проблемы людей.
Арман Татоян высоко оценил уникальную новую практику,
введенную Уполномоченным по правам человека в Российской Федерации во время
выборов в Государственную Думу, которая позволяет следить за избирательным
процессом в режиме реального времени, имея
непосредственно доступ к видеонаблюдению на любом избиретальном участке.
Причем, это касается видеонаблюдения в течение всех 3 дней голосования.
Это позволело Уполномоченному давать обоснованные оценки
различным вопросам, которые касаются избирательным правам, обеспечить
необходимую прозрачность работы.
В ходе мониторинга, который велся прямо из Дома прав человека,
были зафиксированы вопросы, которые были решены в результате сотрудничества
Уполномоченного по правам человека в РФ и Центральной избирательной комиссии
РФ.
Арман Татоян отметил, что результатом огромных личных
усилий его российской коллеги Татьяны Николаевны Москальковой является
слаженная и эффективная совместная работа уполномоченных по правам человека в
регионах России с Уполномоченным на федеральном уровне.
Во время обсуждения в Центральной избирательной комиссии,
а также в Общественной палате Российской Федерации Защитник прав человека
Респбулики Армения подчеркнул высокий уровень взаимодействия с Уполномоченным
по правам человека в РФ. Он также представил положительный опыт сотрудничества
между Омбудсманом и ЦИК Армении по обеспечению избирательных прав граждан.
В ходе визита Арман Татоян отметил, что Уполномоченная по
правам человека Татьяна Москалькова ведет эффективный диалог по вопросам
избирательных прав с неправительственными организациями.
Во время наблюдения за выборами Защитник прав человека
Республики Армения и руководители национальных правозащитных учреждений других
стран с целью ознакомления с организацией избирательного процесса посетили
следственные изоляторы.