Մեր պետականության վառ խորհրդանիշ է Անկախության հռչակագիրը:
Հենց այդ պետականությունն է մեր արժանապատիվ ու անվտանգ կյանքի, մեր իրավունքների իրական երաշխավորը, որ պետք է պահենք անձնուրաց նվիրումով:
Եվ դա դառնում է նվիրյալ առաքելություն, պատվաբեր պայքար, երբ պետությունն ինքն է գնահատում յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու իրավունքները, ազնիվ է լինում սեփական քաղաքացու հետ ու իրական հաշվետու բոլոր հարցերում:
Շնորհավոր Հայաստանի Անկախության հռչակման օրը, որ արդեն երեկ էր՝ օգոստոսի 23-ին:
Այս վառ օրվա շնորհավորանքը երբեք ուշացած չի լինում:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան