Բացարձակ
անթույլատրելի պրակտիկա է առկա՝ կապված հոգեբուժարաններում ոչ հոժարակամ կամ
մարդու կամքին հակառակ բուժման ավարտի հետ: Բժշկական
անձնակազմը եզրահանգման է գալիս, որ մարդն այլևս ստացիոնար բուժման կարիք չունի,
ապաքինվել է և բուժումը պետք է դադարեցվի, բայց դուրս գրել հնարավոր չի լինում,
քանի որ դատարաններում անորոշ ժամանակով ձգձգվում են հոգեբուժարանների դիմումների
քննարկումները:
Մարդիկ
ստիպված են անորոշ վիճակում օրերով մնալ ազատությունից զրկված վիճակում՝
հոգեբուժարանում և սպասել, թե երբ դատարանն իրենց բուժման ավարտի կամ այլ կերպ`
իրենց դուրսգրման ու ազատ արձակման վերաբերյալ որոշում կկայացնի: Սա խնդիր է նաև
հոգեբուժարանի համար:
Այն վեր ենք հանել Մարդու
իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի (NPM) կարգավիճակով գործառույթների
շրջանակում և առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնանք: Օրենսդրական
կարգավորումներն էլ թերի են: