Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը
հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Նախագահն
ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը`
կապված սահմանային բնակչության իրավունքների խախտումների հետ:
Արման
Թաթոյանը Նախագահին
է ներկայացրել Գեղարքունիքի, Սյունիքի և Արարատի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի
փաստահավաք աշխատանքների, բողոքների քննության արդյունքները: Նա նշել է, որ ադրբեջանական
զինված ուժերի անօրինական արարքներով շարունակաբար խախտվում են Հայաստանի Հանրապետության սահմանային համայնքների բնակիչների իրավունքները:
Փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հրահրում են հրաձգություններ,
իսկ ՀՀ զինված ուժերը կատարում են բնակչության պաշտպանության գործառույթ:
Արման
Թաթոյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից այդ խախտումների փաստերն
արդեն իսկ ներկայացվել են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված
դիվանագիտական առաքելություններին։
Նախագահն
ու Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի շուրջ: