Ազգային
ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ
տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը երեկվանից նախաձեռնել է
ուսումնասիրություն՝ հրատապության սկզբունքով:
Իրականացվում
է լրագրողների ահազանգերի, դիմումների, պաշտոնական հրապարակային պարզաբանումների,
ինչպես նաև միջազգային փորձի ու չափանիշների ուսումնասիրություն: Ահազանգերը
քննարկվել են լրագրողների հետ, պաշտոնական պարզաբանումներ են հայցվել Ազգային
ժողովից:
Ուսումնասիրության արդյունքներով
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը կհրապարակվի առաջնահերթության
սկզբունքով: