Ի պատասխան լրագրողական
հարցումների՝ տեղեկացնում ենք, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման
դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի, Պաշտպանի աշխատակազմում
նրա վերաբերյալ որևէ տեսակի վարույթ կամ այլ ընթացակարգ առկա չէ:
Դեպքի հետ կապված՝ քաղաքացուն Պաշտպանի աշխատակազմից են նաև
ցուցաբերել առաջնային օգնություն:
Ավելին, Պաշտպանի ներկայացուցիչը այցելել է հիվանդանոց, ուր
տեղափոխվել է քաղաքացին: