Վերին
Շորժա գյուղում և գյուղի սարատեղիում փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ բնակավայրը
գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ: Նրանք պարբերաբար կրակում
են գյուղի և քաղաքացիական բնակիչներով բնակեցված սարատեղիի ուղղությամբ:
Բացի այն,
որ ադրբեջանական զինված ուժերը անօրինական տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում, գտնվում
են ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում` օրինակ, միայն
այս հատվածում ամենանվազագույն հաշվարկներով ավելի քան 1,200 հա արոտավայր, 220 հա
խոտհարք, 250 հա վարելահող: Այս մասին առկա են օբյեկտիվ ապացույցներ:
Շարընակվում
են արձանագրվել կենդանիների գողություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից, որոնք
այդպես էլ չեն վերադարձվել, նրանց կրակոցներից կենդանիների սատկելու դեպքեր:
Ավելին,
այս տարածքների անմիջապես դիմաց գտնվող հողերը նույնպես չի լինում օգտագործել, քանի
որ նշանառության տակ են ու մարդկանց մոտենալու դեպքում ադրբեջանական զինծառայողները
կրակում են:
Բնակիչները
նշել են, որ ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ
կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը:
Այսինքն`ադրբեջանական
զինված ուժերը խաթարում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը,
մարդկանց խաղաղությունը, սեփականության իրավունքն ու բնականոն կյանքը, թույլ չեն տալիս
գյուղատնտեսությամբ զբաղվել:
Ադրբեջանական
տեղակայումներն ու նկարագրված արարքները բացահայտ ոտնահարում են միջազգայնորեն երաշխավորված
մարդու իրավունքները և միջազգային իրավունքով արգելված են:
Մարդու
իրավունքների պաշտպանի այցը տեղի է ունեցել Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի,
Վերին Շորժա վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանի, Գեղարքունիքի մարզպետարանի
պատասխանատու ներկայացուցչի հետ միասին:
Այցի արդյունքները
կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական
համապատասխան մարմիններին:
Արման
Թաթոյան
Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպան