ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման
վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները,
Պաշտպանի որոշմամբ, 2021 թվականի հուլիսի 23-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են
իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր:
Մասնավորապես,
մշտադիտարկումների ընթացքում ուսումնասիրվել են Արագածոտնի և Շիրակի մարզերի առաջին
ատյանի ընդհանուր իրավասության դատարանների (Աշտարակի, Ապարանի, Մարալիկի, Գյումրու
նստավայրեր) ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար նախատեսված խցերը,
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի, Շիրակի մարզային վարչության
Արթիկի և Գյումրի քաղաքի Մուշի բաժինների ձերբակալվածների պահման վայրերը, ինչպես նաև
Կումայրիի բաժնում տեղադրված տեսաձայնագրման համակարգերը:
Պաշտպանի
ներկայացուցիչների կողմից ուսումնասիրության առարկա են դարձել ազատությունից զրկված
անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակը, բժշկական
օգնությանն առնչվող խնդիրները, մատյանների և բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը,
դեղերի և սննդամթերքի տրամադրման հարցերը, աշխատակիցների աշխատանքային պայմանները և
այլն: Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների պատասխանատու աշխատակիցների
հետ:
Այցերի
արդյունքում վեր հանված խնդիրները և դրանց լուծման առաջարկները կամփոփվեն վերլուծական
տեղեկանքներում, որոնք կուղարկվեն իրավասու պետական մարմիններին: