Ադրբեջանական
այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը,
խախտվել են աշխատողների իրավունքները: Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն
իրականացնող 150 աշխատակից:
Այս փաստը
ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային
ստորաբաժանման կողմից: Արձանագրվել է նաև այս մասին «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության
պաշտոնական հաստատումը: