2021
թվականի հունվար-հուլիս ամիսների դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի թեժ գծին ստացվել է 6160 հեռախոսազանգ:
Համեմատության
համար նշենք, որ 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը եղել է 2086,
2017-ին՝ 1876, 2018-ին՝ 2802, 2019 թվականին այդ ցուցանիշը դարձել է 6210, իսկ
2020 թվականին՝ 11735 հեռախոսազանգ: