Մարդու իրավունքների
պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի
մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։
Պաշտպանը հանձնակատարին
է ներկայացրել Ադրբեջանից հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի
հրատապությունը՝ ներկայացնելով փաստեր այն մասին, որ ադրբեջանական կողմը գերիներին
պահում է մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտումներով։
Արման Թաթոյանը
ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների
իրավունքների կոպիտ խախտումները, Սյունիքում ու Գեղարքունիքում փաստահավաք
աշխատանքների արդյունքները։
Հանդիպման ընթացքում
կողմերը քննարկել են նաև քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում և
ազատությունից զրկման մյուս վայրերում մարդու իրավունքների վիճակը, ինչպես նաև
երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության
հարցեր: