Հունիսի 20-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը,
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։
Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ
դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի,
Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում:
Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են
գործուղվել Սյունիքի մարզ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտրական իրավունքներին
առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ
արձագանքելու նպատակով:
Նրանց հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել
043-513-116 հեռախոսահամարով։
Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների
աշխատանքին առնչվող հարցերը:
Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ
ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116
կամ (096) 116 100:
Մարզերում ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար կարելի է
զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`
Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ 055-116-615,
Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում՝ 043-991-189
Շիրակի մարզային ստորաբաժանում՝ 043-512-116
Տավուշի մարզային ստորաբաժանում՝ +374 263 40 116: