Չի կարելի ՀՀ պետական սահմաններին վերաբերող
հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից` հատկապես
պայմանավորված պատերազմի հետևանքներով ու ադրբեջանական թշնամանքի
քաղաքականությամբ:
ՀՀ կառավարությունը պարտավոր է սահմանների
դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված քննարկումների հիմքում դնել ՀՀ
բնակիչների, առհասարակ` մարդու իրավունքները:
Կառավարության ներկայիս մոտեցումը չափազանց
վտանգավոր է հատկապես երկարաժամկետ հեռանկարում, այդ թվում` կապված միջազգային
դիտորդների առաջարկվող մեխանիզմի հետ:
Դրա համար էլ լուրջ խնդիրներ են առաջ եկել Կառավարության կողմից
սեփական քաղաքացիների և առաջնահերթ` սահմանային բնակչության նկատմամբ`
իրավունքների պաշտպանության, անվտանգ ու բնականոն կյանքի ապահովման պոզիտիվ
պարտավորությունների կատարման հարցում:
Կառավարության ներկայիս մոտեցումների պատճառով առանձին պետական
մարմիններ ձախողում են իրենց գործառույթների կատարումը:
Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի և
Սյունիքի շուրջ պարտադիր է ուղղակի, որպեսզի, նախ, լինի անվտանգության գոտի, ինչը
հնարավորություն կտա վերականգնել ՀՀ բնակիչների իրավունքները, երաշխավորել նրանց
բնականոն կյանքն ու անվտանգությունը, մյուս կենսական իրավունքները և նոր դրանից
հետո անցում կատարել դելիմիտացիայի ու դեմարկացիայի:
Դելիմիտացիան ու դեմարկացիան կարող են տևել տասնյակ տարիներից
ավելի, իսկ ՀՀ բնակիչների իրավունքները չեն կարող տասնյակ տարիներով մնալ խախտված,
իսկ կյանքն ու անվտանգությունը՝ լրջորեն վտանգված: