Անհայտ անձինք Մարդու իրավունքների պաշտպանի անունից մոտենում են
մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել այդպիսի
ահազանգեր:
Բոլոր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ նշված անձինք կամ նրանց
հարցումները որևէ առնչություն չունեն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության
հետ, առավել ևս Պաշտպանը նման իրավասություն չունի առհասարակ: Այդ մարդիկ պարզապես
խաբեությամբ օգտագործում են հաստատության հեղինակությունը:
Ուստի, բոլորին կոչ ենք անում նման կեղծ հարցումների հանդիպելու
դեպքում անտեսել դրանք կամ որևէ հարցի չպատասխանել: