Սիրելի´
հայրենակիցներ,
Երախտագիտությունս
եմ հայտնում ձեր աջակցության և պարտավորեցնող բարձր վստահության համար:
Մի քանի
օր առաջ Հայաստանում Գելլափ (Gallup) Ինթերնեյշնլ Ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչ
Էմ Փի Ջի (MPG) ընկերությունը հրապարակեց հարցման արդյունքներ, համաձայն որի` ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջատար է հանրային վարկանիշով:
Ընկերության
նախորդ մի քանի հարցումների համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր
վարկանիշը ամիսների ընթացքում աճել է` պահպանելով բարձր դիրք:
Միջազգային
հանրապետական ինստիտուտի (International Republican Institute- IRI) հարցումները նույնպես
մեր աշխատանքի կարևոր արդյունք են ցույց տալիս.
2021 թվականի փետրվարի հարցման տվյալներով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը
մարդկանց «շատ լավ» գնահատականով պետական (հանրային) հաստատությունների թվում երկրորդն
է` Հայոց բանակից հետո:
Իսկ դեռ
2019 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տվյալներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին
վստահել է հարցված մարդկանց 63 տոկոսը:
Հանրային
բարձր վստահությունն ու հեղինակությունը ամենից թանկն է ինչպես անձամբ ինձ, այնպես
էլ Մարդու իրավունքների պաշտպանի ողջ անձնակազմի համար:
Այն մեզ
առավել է պարտավորեցնում լինել ուշադիր սեփական խոսքի արժեքի նկատմամբ ու հետևողական`
գործի նկատմամբ:
Շնորհակալություն
նշածս ընկերություններին` Մարդու իրավունքների պաշտպանին հարցումներում ընդգրկելու
համար:
Արման
Թաթոյան
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան