Այսօր Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում Կարմիր խաչի
միջազգային կոմիտեի (ICRC) պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է 2021թ. մայիսի
27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված ՀՀ 6 զինծառայողների
իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև պատվիրակության արդեն իսկ ձեռնարկած
անհրաժեշտ քայլերը:
Պաշտպանն ու աշխատակազմը կապի մեջ են նաև մեր բոլոր տղաների
ընտանիքների հետ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ
քննարկվել են նաև մեր այն հայրենակիցների իրավունքներին առնչվող հարցերը, որոնք
գերեվարվել են մայիսի 27-ից առաջ: