Մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների
հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ունեցել է հրատապ քննարկում, որի ընթացքում
ներկայացրել է 2021թ. մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ծառայողների
կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով ՀՀ քաղաքացիների,
առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները:
Պաշտպանը
ԵԽ հանձնակատարին է ներկայացրել նաև Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի մայիսի 14-ի ու 15-ի փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Մարդու
իրավունքների խախտումների լրացուցիչ մանրամասները
միջազգային կառույցներին կներկայացվեն առանձին զեկույցներով ու
հաղորդումներով: